Արցախում մոլեգնող հրդեհները մեծ վտանգ են ներկայացնում մշակութային ողջ ժառանգության համար
![]() Վերջին օրերին Արցախի մշակութային ժառանգությամբ անհանգստացած մի շարք գործիչներ և լրատվամիջոցներ ահազանգում են Արցախի Հանրապետության տարածքում արդեն մեկ շաբաթ բռնկված հրդեհների և դրանց հետևանքների մասին։ Հունիսի 29-ին Արցախի մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջով հրապարակվեց ահազանգ հրդեհի տարածքում շուրջ 100 հուշարձանների վտանգվածության վերաբերյալ։ Այս պահին հրդեհների վերաբերյալ հայտնի են միայն մի քանի ադրբեջանական կցկտուր հրապարակումներ և firms.modaps.eosdis.nasa.gov համակարգի առցանց քարտեզը։ Արցախի Հանրապետության արևելյան հատվածներն ընդգրկող հրդեհներն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում այս հատվածների մշակութային ողջ ժառանգության համար։ Չնայած որ նշված տափաստանային հատվածներում ամռան օրերին հրդեհների բռնկումը բնորոշ երևույթ է, անկախության տարիներին այս հրդեհները մարվում էին շատ ավելի կարճ ժամանակահատվածում։ Աղբյուրը` monumentwatch |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
