Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Դատավորը մերժել է ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքը». Ռուբեն Մելիքյան

140
Երկուշաբթի, 11 օգոստոսի, 2025 թ., 20:18
«Դատավորը մերժել է ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքը». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Սթրայքբոլի գործով»
Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքը։ Գործը այն աստիճան աբսուրդային է, որ ես, տեսած լինելով ամեն տեսակ աբսուրդ, այնուհանդերձ մեծ հույս ունեի, որ Անդրանիկը կալանքը շարունակելու է կրել գոնե տնային պայմաններում։ Էն էլ՝ չէ։
Այս աբսուրդային գործով 18-ամյա երիտասարդը բանտում է մնալու առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան