Խոշոր հրդեհ՝ Նորաշեն թաղամասում․ 50 բնակիչ է տարհանվել
285
Ուրբաթ, 08 օգոստոսի, 2025 թ., 20:06
![]() Օգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերում։ Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։13-ին։ Շքամուտքի 3-րդ և 4-րդ հարկերում այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։ Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
