Երեխան ընկել է երկրորդ հարկի պատուհանից
![]() Օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Ա․ Մ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ երեխան, գտնվելով հորեղբոր՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հ․ Մ․-ի տանը, վերջինի դստեր՝ 15-ամյա Մ․ Մ․-ի հետ միայնակ, տան 2-րդ հարկի ննջասենյակի պատուհանի ցանցին հենվելու պատճառով այն բացվել է և Ա․Մ․-ն վայր է ընկել՝ ստանալով մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
