Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ շտապօգնությունը չի մոտեցել, իսկ հաջորդ օրը կինը մահացել է
![]() Հուլիսի 16-ին արտառոց ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՆԳՆ է զանգահարել Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս-ն և հայտնել, որ շտապօգնության ծառայությունը իր կանչերով չի մոտենում իրենց հասցե, բայց իր աչքի առաջ մարդ է մահանում։ Ինչպես Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին շտապօգնության կայանի աշխատակիցը հեռախոսով հայտնել է, որ իրենց տնօրենը թույլ չի տալիս մոտենալ նշված հասցե՝ պարզաբանելով, որ հիվանդին տեղափոխում են բուժհիմնարկ, սակայն վճարումներ չկատարելով հրաժարվում են բուժօգնությունից և դա հաճախակի է լինում։ Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է կրկին զանգահարել Հրաչյա Ս-ն և հայտնել, որ իր կինը՝ 49-ամյա Լուսինե Ն-ն, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է և ինքը բողքում է շտապօգնության աշխատակիցներից։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ |

Գյումրու հիվանդանոց է տեղափոխվել 10 տարեկան աղջկա մարմին
5711:42
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
7009:30
Հրդեհ՝ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկում
91Երեկ, 13:18
13-ամյա աշակերտին ծեծել են երեք համադասարանցիները․ մանկավարժական կազմը թաքցրել է. ՆԳՆ
17412.02.2026, 18:48
10 օրվա հարսը գողացել է տան ոսկյա զարդերն ու փախել
15812.02.2026, 17:24
Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima»-ն և «Ford»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր
14811.02.2026, 22:54
