Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին բերման է ենթարկվել

228
Երկուշաբթի, 04 օգոստոսի, 2025 թ., 23:00
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին բերման է ենթարկվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, ծեծկռտուքի մասնակից է դարձել։ «Սպուտնիկ Արմենիա»-ի տվյալներով՝ նա բերման է ենթարկվել ու տեղափոխվել Քննչական կոմիտե։
Ավելի վաղ «168»-ը կայքը գրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին ծեծել մի քաղաքացու, ով պահանջել է հեռացնել պատգամավորի սխալ կայանված մեքենան:
Միջադեպից հետո կա 3 ձերբակալված։

Շանթ Բագրատյանը քաշքշուկի մեջ է մտել նաև պարեկների հետ, որոնք, դեպքի վայրում գտնվելով, միջամտել են։