«Թրամփի հայտարարությունները փորձում են քանդել ԱՄՆ-Եվրոպա միությունը»․ Հռոմի պապ
![]() Հռոմի պապ Լևոն 14-րդը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, որտեղ նա ասել է, որ Եվրոպան անկում է ապրում և ունի «թույլ» առաջնորդներ: «Կարծում եմ, որ վերջերս հարցազրույցներում Եվրոպայի մասին արված դիտողությունները փորձում են քանդել Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև միությունը»,- նշել է Պապը: Լրագրողի հարցին, թե արդյոք նա կարծում է, որ ԱՄՆ-ի ներկայացրած ծրագիրը (Ուկրաինայում խաղաղության) արդար է, պապը պատասխանել է, որ կնախընտրեր չմեկնաբանել դա։ Սակայն հետո հավելել է. «Դա ծրագիր է, որը նախագահ Թրամփը և նրա խորհրդականներն են կազմել։ Նա Միացյալ Նահանգների նախագահն է, նա իրավունք ունի դա անելու։ Բայց այն ունի մի շարք կետեր, որոնց հետ, կարծում եմ, Միացյալ Նահանգներում շատերը կարող են համաձայն լինել, բայց շատ ուրիշներ իրերը այլ կերպ են ընկալում»,- ավելացրել է Հռոմի պապը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
