«Հետաքրքրվե՞լ է` ինչ մշակույթ ունի մեր երկիրը, ի՞նչ է իր հետ տանելու». Աննա Մայիլյան
![]() ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց ասեք՝ հաշվում եմ, փորձում եմ հասկանալ, տարբեր վարկածներ եմ առաջ բերում ի շահ մեր երկիր եկած «աստղի», բայց մեկ է՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարող է որևէ արտիստ գալ մեր երկիր, իմանալով, որ 120000 մարդ վտարվել է իր հայրենիքից և ի վերջո հանգրվան էլ չի կարողանում գտնել Մայր Հայրենիքում, վարձով են ապրում և չեմ էլ հասկանում թե ինչո՞ւ պետք է վարձով ապրեն, արդյոք աշխատանք գտել են, թե ոչ, երեխաները ինչ վիճակում են, բացի այդ, տեղացիների վիճակն էլ ծայրահեղ վատ է։ Եվ այս մասին այդ «աստղը» գիտի՞, թե ոչ, արդյոք հետաքրքրվե՞լ է, թե իր համար բացարձակ կապ չունի՝ ուր է գնում «երգելու»։ Եթե երիտասարդ մեկը լիներ, կասեի չի հասկանում, բայց կարծեմ արդեն այն տարիքում է, որ պետք է նման հարցեր տար։ Արդյոք հետաքրքրվե՞լ է՝ ինչ մշակույթ ունի մեր երկիրը ուր ինքը գալիս է իրենը բերելու։ Արդյոք իրեն հատուկ նպատակով ծանոթացրե՞լ են այն ամենին, որ ինքը պետք է զարմանա և գոնե իր հետ գիտելիք տանի աշխարհին փոխանցելու։ Ամենասարսափելին ինձ համար տվյալ խմբի սնվելու գումարն է՝ 37000 դոլար։ Էտ ի՞նչ պետք է ուտեն այդ գումարի։ Եվ չի ամաչելո՞ւ դրա համար։ Իսկ մեր հայրենակիցները շարունակելու են վարձով տուն փնտրել, իրենց պապական հողից վտարված ժողովուրդը պետք է վարձով իրենց Հայրենիքում ապրեն, մինչ «աստղը» 37000 դոլլարով պետք է սնվի։ Էտ ի՞նչ պետք է ուտեն, տիեզերքից ստացած այլմոլորակայինի մի՞ս։ Աղբյուրը` Աննա Մայիլյան |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
