Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Նազելիի գրառումը կարդալուց հետո շփոթը դառնում է շիլաշփոթ». Հասմիկ Բաբաջանյան

195
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 21:06
«Նազելիի գրառումը կարդալուց հետո շփոթը դառնում է շիլաշփոթ». Հասմիկ Բաբաջանյան

Լրագրող Հասմիկ Բաբաջանյանի հոդվածը․ «Նիկոլականը օգնություն է խնդրում Նազելիից՝ մեզ քարկոծում են, պաշտպանեք․․․
Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքյան էջի գրառումն եմ կարդում, թե հայաստանյան ԶԼՄ-ներում որոշակի շփոթ կա՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Բացատրությունները մի կողմ թողնենք, արդյունքի մասին խոսենք։ Նրա գրառումը կարդալուց հետո շփոթը դառնում է շիլաշփոթ։ Եթե մինչև այդ խոսվում էր միայն արտապատվիրակելու մասին, հիմա շրջանառության մեջ է դնում՝ վարձակալություն, լիզինգ, կառուցապատման իրավունք․․․ Ու իր ասելով՝ այլ նրբություններ, որոնք կարող են այլ իմաստ արտահայտել։ Բառային շիլաշփոթ ու այդ ամենից հետո հավաստիացում, որ «ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել»»։