ՀՀ-ի տարանցման պոտեցիալը կմեծանա, եթե Իրանը միանա տարանցնան միասնական համակարգին
![]() ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ԵԱՏՄ-ի և երրորդ կողմի կամ կողմերի մաքսային տարանցնան միասնական համակարգի մասին համաձայնագրին հավանություն տալու հարցը: Համաձայնագիրը ստորագրվել է 2024-ի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում, և այն, ըստ Էդուարդ Հակոբյանի, ներկայացվում է զեկուցման օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու ընթացակարգերի ապահովան համար: «Սրանով մեծանում է միության տարանցման պոտենցիալը և միության անդամների, այդ թվում՝ ՀՀ-ի տարանցման պոտեցիալը: Բայց տարանցման պոտենցիալը ՀՀ-ի դեպքում կարող է մեծանալ, եթե հարևան երկրները, տվյալ դեպքում՝ Իրանը, միանան այս համակարգին. դա հնարավորություն կտա մաքսային ընթացակարգերը միասնականացնել, և մեկ անգամ Իրանում տարանցման հայտարարագիր բացելու դեպքում դա կճանաչվի ԵԱՏՄ համակարգում: Միաժամանակ նախնական տեղեկատվություն կստացվի մեզ մոտ, և փոխադրողներն այլևս երկու անգամ նույն պրոցեսներով անցնելու կարիք չեն ունենա, և սրանով առևտրի դյուրինացում կլինի ինչպես ԵԱՏՄ ամբողջ մասշտաբով արտաքին առևտրով զբաղվողների, այդպես էլ ՀՀ արտաքին առևտրով զբաղվողների համար»,- ասաց Հակոբյանը:
|

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
