Երևան`   +8 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

««Մանկատան էն էրեխուն չտարա՞ն վիրահատության», «Չէ՛, հեսա». դեպք հիվանդանոցում». Սոֆյա Հովսեփյան

209
Հինգշաբթի, 31 հուլիսի, 2025 թ., 10:36
««Մանկատան էն էրեխուն չտարա՞ն վիրահատության», «Չէ՛, հեսա». դեպք հիվանդանոցում». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեպք հիվանդանոցում․
Ինչ-որ օղակի աշխատակից գոռալով հարց է տալիս մյուսին (հավանաբար մայրապետը՝ բուժքրոջը).
- Մանկատան էն էրեխուն չտարա՞ն վիրահատության:
-Չէ՛, չեն տարել, հեսա:
Լսում եմ խոսակցությունն ու «հեսա» բառը ծակում է ուղեղս, արագ դուրս եմ գալիս միջանցք ու օ՜ զարմանք, իսկապես «հեսա», երեխան սայլակի վրա ուղեկցողի հետ միջանցքում շրջում էր:
Բնականաբար խոսեցի աշխատակիցների հետ, բացատրեցի, որ չի կարելի նման կերպ խոսել ու մի 20 րոպե ես «դասախոսություն էի կարդում», վերջում մայրապետն արդարացավ.
- Հա, ոչինչ, ճիշտ ես, բայց ինքը չի խոսում ու չի հասկանա:
Այդտեղ կարող էի ասել՝ վարագույր, բայց...
Հերթը փոխվեց ու մեկ այլ խումբ նույն կերպ խոսեց, բայց այս անգամ այլ բովանդակությամբ:
Գրում եմ, հուսալով, որ լիքը մարդիկ կկարդան ու նման դեպքերը կբացառեն...»:

Աղբյուրը`   Սոֆյա Հովսեփյան