«Անահիտ Ավանեսյանն առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին՝ «կոնցեսիոն կառավարման»»․ Անուշ Պողոսյան
![]() «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարարությունը տվել է Արսեն Թորոսյանին «կոնցեսիոն կառավարման»։ https://www.e-draft.am/projects/8973/justification -ում շրջանառվում է մի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ( ՄՀՀ) կազմում նեգրավելու են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին , այսինքն Արսեն Թորոսյանին։ Այս հանձնաժողովում երբեք օրենսդիր մարմնից ներկայացուցիչ չի եղել։ Նախագծում ասվում է, քանի որ ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դերը հանրային առողջության ոլորտում մեծացել է, նպատակահարմար է այդ հանձնաժողովի նախագահի ներգրավումը ՄՀՀ աշխատանքներում։Իսկ ՄՀՀ-ն խորհրդակցական մարմին է, որը ստեղծվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրային առաջարկը նախապատրաստելու, քննարկելու, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամին առաջարկություններ ներկայացնելու, ԳՀ-ի դրամաշնորհային ծրագրի իրականացմանը աջակցելու և այլ՝ իր կարգավիճակից բխող նպատակներով: Հ․Գ․ Սպասենք Թոքաբանության Ազգային Կենտրոն/ National Center of Pulmonology-ում թորոսյանական տնօրենի նշանակմանը․․․․ Հ․Հ․Գ․Իսկ Ձեզ , Նարեկ Զեյնալյան, հերիք չի դրամաշնորհային ծրագրերին մոտ չէին թողնում, հիմա նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն են ուզում վերցնել․․․․․ ԱՐԴԱՐ ՉԷ»։ Աղբյուրը` Անուշ Պողոսյան |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
