«Իմ պաշտպանյալը ճնշման տատանում ունի, ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում․ որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվում»․ Վարազդատ Հարությունյան
![]() «Սրբազան շարժման» աջակից Աղվան Արշակյանը, ով արդեն 1 ամսից ավելի է՝ կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Աղվան Արշակյանի փաստաբան Վարազդատ Հարությունյան նրան վերջին անգամ այցելել է շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին։ «168Ժամ»-ի հետ զրույցում փաստաբանը հայտնել է․ «Իմ պաշտպանյալը թույլ է, գլխապտույտներ, ճնշման տատանում ունի, ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում։ Նրան որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, մենք գրել ենք Քրեակատարողականի բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ին, պահանջել, որպեսզի անեն Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա՝ ՄՌՏ, քանի որ նրա խնդիրը քաղցկեղով պայմանավորված խնդիր է։ Առողջական վիճակից նման ցանկացած փոփոխություն ենթադրում է ՄՌՏ հետազոտություն, որպեսզի հասկանան՝ որևէ պրոցեսի առկայություն կա՞, թե՞ ոչ։ ՊՈԱԿ-ը մերժել է անել այդ հետազոտությունը, որևէ հիմնավորում չեն գրել, միայն ասել են, որ քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ հսկողության բոլոր սարքավորումները կան։ Բնականաբար այդ ամենը չկա. օրինակ, երբ պաշտպանյալիս ճնշումը տատանվում է, կա ապարատ, որն ընդամենն արձանագրում է, որ նրա ճնշումը տատանվում է։ Լավագույն դեպքում նրան հարցնում են՝ կուզե՞ս՝ ճնշման դեղ տանք։ Ճնշման խնդիրը չէ, ոչ էլ ճնշման դեղի, հիպերտոնիկ չէ, որ ճնշման դեղ տան ու կարգավորեն»։ Հարությունյանը ընդգծել է, որ իր պաշտպանյալը պետք է վերահսկողության ներքո գտնվի, քանի որ ունեցել է օնկոլոգիական խնդիրներ։ Հարցին՝ ո՞վ է այս ամենի պատասխանատուն, Վարազդատ Հարությունյանը պատասխանել է՝ պետությունը, քննիչը, որը միջնորդել է, որ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց, ավելին՝ դատարանն իր որոշմամբ թույլ է տվել դատաբժշկական քննություն անցկացնել, որը մինչև այսօր չկա։ Հիշեցնենք՝ իրավապահները հունիսի 25-ի վաղ առավոտյան խուզարկություններ էին իրականացրել «Սրբազան պայքարի» մի խումբ աջակիցների, այդ թվում՝ պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակարանում, որից հետո Բագրատ սրբազանին և պայքարի մի խումբ աջակիցների բերման էին ենթարկել, ձերբակալել, այնուհետև դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորել, նրանց թվում էր նաև Աղվան Արշակյանը։ |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
