Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

Հրաչյա Քոչար 27 հասցեի կոյատար համակարգը վթարվել է. իրականացվում են փոխարինման աշխատանքներ

143
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 18:24
Հրաչյա Քոչար 27 հասցեի կոյատար համակարգը վթարվել է. իրականացվում են փոխարինման աշխատանքներ

Երեկ վաղ առավոտյան վթարվել է Հրաչյա Քոչար 27 հասցեի կոյատար համակարգը՝ ժամեր շարունակ կեղտաջրերով ողողելով ամբողջ տարածքը: «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնել են, որ տեղում պարզվել է՝ կոյուղու մի հատված ամբողջությամբ կոտրված է, անհրաժեշտ է փոխել կոյագծի մոտ 50 մետր հատված:

Այժմ իրականացվում են կոյուղու վթարված հատվածի փոխարինման աշխատանքներ: Նախատեսվում է աշխատանքներն ամբողջությամբ ավարտել առաջիկա 2 օրերի ընթացքում: