Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչքա՞ն կարելի է «բարեփոխումներով» չարչարել հանրությանը». Ոսկան Սարգսյան

212
Չորեքշաբթի, 30 հուլիսի, 2025 թ., 17:00
«Ինչքա՞ն կարելի է «բարեփոխումներով» չարչարել հանրությանը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում, մետրոպոլիտենում QR կոդերը հանվելու են։ Ինչքա՞ն կարելի է բարեփոխումների անվան տակ փոփոխություններ կատարելով՝ տանջել հանրությանը։ Սկզբից Երևանի բյուջեից տասնյակ միլիոնավոր դրամներ ծախսելով՝ գնեցին ավտոբուսներում տեղադրվելիք մետաղյա գանձարկղերը, որտեղ նետվում էին ուղեվարձ 100 դրամները։ Հետո դրանք որպես անպետք, մետաղի ջարդոն հանվեցին ավտոբուսներից։ Հետո ՔՊ-ական իշխանությունը որոշեց եռապատկել ուղեվարձը՝ այն դարձնելով 300 դրամ։ Ուղևորների բոյկոտից հետո ստիպված եղան ուղեվարձը 150 դրամ սահմանել։ Փոխանակ շատ կանգառներ կահավորեն, հասարակական տրանսպորտի հստակ չվացուցակ, կանգառներում այդ մասին տեղեկացնող էլեկտրոնային վահանակներ տեղադրեն, բոլոր ավտոբուսները, տրոլեյբուսները հագեցնեն օդափոխման սարքերով, ուղեվարձը գանձելու եղանակներն են փոխում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան