«ՔԿՀ-ի աշխատակցին ասացի՝ բալիկս սոված է, ուտելու բան ունե՞ք, պատասխանեց՝ զանգիր ամուսնուդ, թող բերի». Լիանա Հարությունյան
![]() Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանը, ով հուլիսի 11-ին կալանավորվել էր և որի կալանքը փոխվել էր 17-ին (վարչական վերահսկողության ու բացակայության արգելք), այսօր պատմել է 8 ամսական երեխայի հետ կալանավայրում անցկացրած օրերի մասին: «Աբովյան ՔԿՀ-ում մեզ մոտեցավ աշխատակիցներից մեկը, ասաց՝ պետք է քեզ էլ մաքուր պահես, երեխայիդ էլ: Բացեցի բաղնիքի դուռը, տեսա՝ լողանալու համար ոչ մի հարմարություն չկա, անմխիթար վիճակ էր: Մի փոքրիկ մոյկա էր, ունիտազ՝ մեջը կեղտոտ: Ապշած էի էդ վիճակից: Մի երկու հիգիենայի պարագա բերեցին բալիկիս, էնքան որ մոյկայի մեջ գոլ ջուր եմ լցրել, լողացրել երեխային: Սոված էր, չէր քնում, չկար նաև օրորոց, 7-8 տարեկանի կոշտ մահճակալ էր միայն, իսկ ինձ համար՝ նեղ, երկաթից մահճակալ: Խցում բալիկս անընդհատ լաց էր լինում, աշխատակցին ասացի՝ կարո՞ղ է ուտելու ինչ-որ բան ունենաք, բալիկս չի դիմանում, ասացին՝ զանգիր ամուսնուդ, թող բերի, ուրբաթ է, երկու օր չենք կարող ո՛չ պամպերս տալ, ո՛չ կաթ: Մինչև ամուսինս հասավ, գիշերվա կեսն էր...»,- պատմել է Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
