14 զոհ, 1700 տարհանված՝ Թուրքիայում շարունակվող հրդեհների պատճառով
1063
Երկուշաբթի, 28 հուլիսի, 2025 թ., 12:51
![]() Թուրքիայի հյուսիս-արևմուտքում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 1700 մարդ, հաղորդում է 24KZ-ն։ Ավելի քան 3000 հեկտար տարածք ընդգրկած հրդեհների մարմանը մասնակցում է մոտ 2000 հրշեջ։ Reuters-ը հաղորդում է, որ իշխանությունները հրաhանգել են բնակչությանը տեղափոխել անվտանգ գոտիներ։ Թուրքիայում այս պահին կա հրդեհի մոտ 84 ակտիվ օջախ, որոնք բռնկվել են անոմալ շոգի պատճառով։ Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճան Ցելսիուսը։ Ավելի քան 300 տուն վնասվել և ավերվել է։ Իզմիր և Բիլեջիք նահանգները հայտարարվել են աղետի գոտիներ։ Անթալիա զբոսաշրջային քաղաքում տարհանում է իրականացվում։ Բնական աղետի հետևանքով մահացել է 14 մարդ, որոնցից 11-ը փրկարարներ և անտառտնտեսության աշխատողներ են։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
