Իսրայելը հարվածել է Գազայի վրանային ճամբարին. 14 մարդ է զոհվել
984
Երեքշաբթի, 22 հուլիսի, 2025 թ., 12:15
![]() Գազայի հատվածում ներքին տեղահանվածների համար նախատեսված վրանային ճամբարին Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է 14 պաղեստինցի, ևս 25-ը՝ վիրավորվել։ Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ իսրայելական ուժերը հարձակվել են Գազա քաղաքի արևմտյան մասում գտնվող ալ-Շատի փախստականների ճամբարի վրանների վրա։ Ըստ տեղեկությունների՝ զոհվածների թվում կան կանայք և երեխաներ։ Գազայի հատվածը գտնվում է Իսրայելի խիստ շրջափակման տակ, որը սահմանափակում է մարդասիրական օգնության հասանելիությունը։ |

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
14519:26
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա 1 զոհ
15816:18
Կրակոցներ՝ Երևանում. վիրավորվել է Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան
14512:24
«Մոր քառասունքից էին վերադառնում». երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին
18112:06
Բելգորոդում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել
22210:20
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 2 զոհ, 5 վիրավորներից 4-ը երեխաներ են
255Երեկ, 21:06
