Ուկրաինան 10 միլիարդ դոլարի ամերիկյան զենք կստանա
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «հսկայական ներուժ» ունեցող երկիր է, այնինչ այդ ներուժը նրա առաջնորդ Վլադիմիր Պուտինը վատնում է պատերազմի վրա: «Մարդիկ մահանում են, փողը ծախսվում է: Նայեք, թե ինչ է պատահել նրա տնտեսության հետ»,- ասել է նա։ Այս ֆոնին Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկել է Թրամփի՝ Կիևում ՆԱՏՕ-ի օգնությամբ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը արագացնելու ծրագիրը։ Axios-ին աղբյուրը հայտնել է, որ Ուկրաինան 10 միլիարդ դոլարի ամերիկյան զենք կստանա՝ որպես առաջին օգնության փաթեթի մաս։ Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն այս զենքը կվաճառի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, սակայն Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումները ներառում են հրթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանային արկեր։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
