Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Ես ու Պարգև Սրբազանը սիրային կապի մեջ չենք եղել». Շպռոտ

288
Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 14:42
«Ես ու Պարգև Սրբազանը սիրային կապի մեջ չենք եղել». Շպռոտ

Երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ) ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է տարածել՝ կրկին հերքելով լուրերը, ըստ որի՝ ինքը և Պարգև Սրբազանը սիրային կապ են ունեցել. «Արդեն երեք տարի է՝ հերքում եմ, բայց համացանցում նորից շարունակվում են վխտալ սուտ վկայությունները: Չգիտես ինչու՝ մեր հայրենակիցները նորից ինձ կապում են Պարգև Սրբազանի հետ: Հորդորում եմ Սրբազանին, որպեսզի նա նույնպես հերքի դա: Սիրելի՛ Սրբազան, գիտեմ, որ վատառողջ եք, բայց եթե ունեք ժամանակ ու հնարավորություն, ինչ-որ ձևով հերքեք դա»,- ասել է երգչուհին: