Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 14 դեկտեմբերի, 2025 թ.

«Անջատե՛ք ռուսական ալիքները»․ ակցիա՝ ԲՏԱ նախարարության դիմաց

184
Չորեքշաբթի, 09 հուլիսի, 2025 թ., 13:30
«Անջատե՛ք ռուսական ալիքները»․ ակցիա՝ ԲՏԱ նախարարության դիմաց

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շենքի դիմաց։

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի խոսքով Հայաստանի քաղաքացին այլևս չպետք է սպառի թշնամական քարոզչություն։ Նրանք պահանջում են անհապաղ դադարեցնել ռուսական պետական հեռուստաալիքների հեռարձակումը և կասեցնել «Սպուտնիկ Արմենիայի» գործունեությունը ՀՀ տարածքում։

«Սա արժանապատվության, ինքնիշխանության և տեղեկատվական անվտանգության պայքար է։ Մենք մերժում ենք Կրեմլից սնվող ատելությունը, ստերը և հայատյացությունը»,- ասում է Բաբաջանյանը։

Ակցիա՝ ԲՏԱ նախարարության դիմաց