«Պատրաստվում ենք ՌԴ-ի դեմ սահմանել ամենախիստ պատժամիջոցները»․ Բարո
![]() ԱՄՆ սենատորների գլխավորած ջանքերի համակարգմամբ՝ Եվրոպան, Ֆրանսիայի առաջարկների հիման վրա, պատրաստվում է սահմանել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցները՝ ուղղված այն ռեսուրսներին, որոնք Վլադիմիր Պուտինին թույլ են տալիս վարել իր պատերազմը, ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ Նրա խոսքով՝ պատժամիջոցները կազդեն նավթային եկամուտների, Ռուսաստանի ֆինանսական խաղացողների և այլ երկրների վրա։ «Մենք ուզում ենք, որ Վլադիմիր Պուտինը վերջապես համաձայնի հրադադարին, քանի որ տեսել ենք, որ նախագահ Թրամփի կողմից 30-օրյա հրադադարի առաջարկից ի վեր Ռուսաստանի հարվածներն Ուկրաինային հնգապատկվել են։ Սա չի կարող շարունակվել։ Ավելին, Վլադիմիր Պուտինն այլևս առաջընթաց չի գրանցում ռազմաճակատում. նա բավարարվում է բնակելի թաղամասերի վրա հրթիռներ և ԱԹՍ-ներ նետելով՝ պատճառելով բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում։ Մենք մտադիր ենք նրան ստիպել լիովին նահանջել»,- ասել է Բարոն։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
