Լավրովը ժամանել է Բրազիլիա՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ռիո դե Ժանեյրո, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենա BRICS գագաթնաժողովը, հաղորդում է «Կոմերսանտի» թղթակիցը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով կմասնակցի գագաթնաժողովի լիագումար նիստին։ Գագաթնաժողովին կմասնակցեն BRICS անդամ երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, ԱՄԷ, Եթովպիա և Ինդոնեզիա), Սաուդյան Արաբիան, որը դեռևս չի ավարտել անդամակցության ընթացակարգը, 10 գործընկեր պետություն, 8 հրավիրված երկիր և 9 միջազգային և տարածաշրջանային կազմակերպություն։ Հրավիրված երկրների թվում են Թուրքիան, Ադրբեջանը, Պաղեստինը, Քենիան, Կոլումբիան, Մեքսիկան, Չիլին և Ուրուգվայը։ BRICS-ի նախորդ գագաթնաժողովը Ռուսաստանի նախագահությամբ անցկացվել է անցյալ տարվա հոկտեմբերին Կազանում։ Այնտեղ հայտարարվել է ասոցիացիայի գործընկեր պետությունների կատեգորիան ներդնելու որոշման մասին։ Առաջինը միացել են Բելառուսը, Բոլիվիան, Ղազախստանը, Կուբան, Մալայզիան, Թաիլանդը, Ուգանդան և Ուզբեկստանը։ Վիետնամը դարձել է ասոցիացիայի տասներորդ գործընկերը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
