Երևան`   -4 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 դեկտեմբերի, 2025 թ.

«Իրանում պետք է հասկացած լինեն, որ իրենց ներսում խլուրդներ ունեն»․ Վարդան Բալյան

254
Կիրակի, 15 հունիսի, 2025 թ., 08:24
«Իրանում պետք է հասկացած լինեն, որ իրենց ներսում խլուրդներ ունեն»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի զինվորական հրամանատարական կազմի առանցքային դեմքերի ոչնչացման օպերացիան իսրայելական հարվածների արդյունքում ակնհայտորեն Մոսադի և նրա գործընկերների կողմից նախապատրաստված հատուկ գործողություն էր: Դատելով բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությունից՝ կարելի է վստահաբար պնդել, որ հրեական հատուկ ծառայություններին հաջողվել է հավաքագրել իրանական ռազմաքաղաքական համակարգում ներկայում աշխատող բարձրաստիճան պաշտոնյայի կամ պաշտոնյաների, ովքեր շահագրգիռ են Իսլամական հանրապետությունում իշխող վերնախավի փոփոխությամբ: Ավելին, հրեաների հետ գործակցողները ակնհայտ ու առաջնային դժգոհություն ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից: Կարծում եմ, Իրանում պետք է որ հասկացած լինեն արդեն, որ իրենց ներսում, ըստ որում, բավականին վերևներում խլուրդ կամ խլուրդներ ունեն: Չեմ բացառում, որ Իսրայելի և նրա դաշնակիցների նպատակների թվում Իրանում ռազմական հեղաշրջման իրականացումը լինի ներսի ուժերով»։

Աղբյուրը`   Վարդան Բալյան