Իրանում բողոքի ցույցեր են
![]() Իրանի մայրաքաղաքի տասնյակ բնակիչներ հավաքվել են Թեհրանի Էնգելաբ հրապարակում՝ դատապարտելով գիշերվա ընթացքում Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումները, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Թեհրանում կայացած հանրահավաքի մասնակիցները, Իրանի դրոշներով քայլերթ իրականացնելով, վանկարկում էին հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներ։ Բացի այդ, տեղական մամուլը հաղորդում է, որ երկրով մեկ սկսվում են ինքնաբուխ բողոքի ցույցեր՝ պահանջելով Իսրայելի դեմ պատասխան հարվածներ։ Ցուցարարների գլխավոր պահանջը իշխանություններից այն է, որ վերջապես միավորվեն և «հզոր հարվածներ» հասցնեն Իսրայելին՝ ի պատասխան բնակելի թաղամասերի և միջուկային օբյեկտների վրա հարձակումների։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչու են իշխանությունները դանդաղում։ Իսրայելի առաջին հրթիռային հարվածներից անցել է մոտ 10 ժամ, և ի պատասխան՝ Իսրայելի տարածքում իրականացվել է միայն մեկ թույլ հարձակում՝ «Շահեդ» տիպի ԱԹՍ-ներով, որոնք չեն հասել իրենց թիրախներին, դրանք բոլորը խոցվել են Իսրայելի ու նրա դաշնակիցների կողմից։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
