«Զոհվել են 6 միջուկային գիտնականներ և Իրանի ՀՕՊ հրամանատարը»․ #Tasnim
![]() Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով զոհվել են իրանցի վեց միջուկային գիտնականներ՝ Աբդոլհամիդ Մինուչեհրը, Ահմադ Ռեզա Զոլֆաքարին, Սեյեդ Ամիր Հոսեյն Ֆեքհին, Մաթլաբիզադեն, Մոհամմադ Մահդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին։ Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։ Ֆեքհին Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի միջուկային ճարտարագիտության ֆակուլտետի անդամ էր։ Նա նաև Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության փոխղեկավարն էր։ Գործակալության փոխանցմամբ՝ Մաթլաբիզադեն նահատակվել է կնոջ հետ միասին։ Հիշեցնենք՝ ուրբաթ առավոտյան հարվածների ժամանակ զոհված բարձրաստիճան զինվորականների թվում էին Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։ Իրանի գլխավոր շտաբը հայտարարել է նաև երկրի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի զոհվելու մասին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
