«ԱՄՆ-ն ներգրավված չէ Իրանի դեմ հարձակման մեջ»․ Ռուբիո
![]() ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի կողմից Իրանին հարվածնելն անվանել է «միակողմանի գործողություն», որի հետ Սպիտակ տունը որևէ առնչություն չունի: Մարկո Ռուբիոն նաև կոչ է արել Իրանին՝ չհարձակվել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի վրա։ «Այսօր երեկոյան Իսրայելը միակողմանի գործողություններ է ձեռնարկել Իրանի դեմ: Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին, և մեր գերակա խնդիրն է պաշտպանել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը», - իր հայտարարության մեջ ասել է Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Իսրայելը Վաշինգթոնին հայտնել է, որ իր գործողություններն «անհրաժեշտ էին ինքնապաշտպանության համար»։ Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում լայնածավալ գործողություն են սկսել Իրանի դեմ, որն ուղղված է Թեհրանի միջուկային ծրագրին: Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի՝ Իրանը ձեռք է բերել բավարար քանակությամբ հարստացված ուրան՝ մի քանի օրվա ընթացքում 15 միջուկային ռումբ ստեղծելու համար, ուստի Իսրայելը պետք է միջոցներ ձեռնարկի այս «անխուսափելի սպառնալիքի» դեմ, հաղորդում է The Times of Israel-ը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
