«Իրանի դեմ գործողությունները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի»․ Արաղչի
![]() Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում հայտարարություն է տարածել։ «Իրանի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում են և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ակնհայտ ագրեսիա։ Այս ագրեսիային պատասխանը Իրանի օրինական իրավունքն է՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, հանուն երկրի պաշտպանության, կպատասխանեն վճռականորեն՝ այնպիսի ձևով, որով նրանք նպատակահարմար կհամարեն։ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողություններն Իրանի դեմ չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և հավանության։ Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը, որպես այս ռեժիմի գլխավոր հովանավոր, պատասխանատու է սիոնիստների արկածախնդրության վտանգավոր հետևանքների համար», - նշել է Արաղչին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
