Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 դեկտեմբերի, 2025 թ.

«Ռազմագործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»․ Նեթանյահու

610
Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ., 09:34
«Ռազմագործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»․ Նեթանյահու

Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին՝ մինչև սպառնալիքների վերացման նպատակներին հասնելը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Իսրայելը ներկայումս գտնվում է իր պատմության շրջադարձային փուլում՝ հարվածելով Իրանին։ Մեր քաջարի օդաչուները հարվածում են Իրանի տարածքում գտնվող բազմաթիվ թիրախների։ Գործողությունը նպատակ ունի վերացնել Իրանի միջուկային և ռազմական ենթակառուցվածքների սպառնալիքները և կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», նշել է Նեթանյահուն իր ուղերձում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։