Կործանված ինքնաթիռի առջևի մասում նստած 40-ամյա հնդիկ տղամարդը հրաշքով ողջ է մնացել
![]() Հնդկական աղբյուրները հաստատում են՝ Հնդկաստանում ավիավթարի հետևանքով կա ողջ մնացած ուղևոր: Նա 40-ամյա Վիշվաշկումար Ռամեշն է՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի՝ հնդկական ծագմամբ։ Նշվում է, որ նա մի քանի օրով Հնդկաստան էր եկել՝ ընտանիքին այցելելու և եղբոր հետ վերադառնում էր Մեծ Բրիտանիա։ Ռամեշն իր ոտքով է մոտեցել շտապօգնության մեքենային: Նրա խոսքով՝ «թռիչքից 30 վայրկյան անց բարձր ձայն է լսվել», որից հետո ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Նա նշել է, որ «ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել»։ Հրաշքով փրկված ուղևորը վնասվածքներ ունի կրծքավանդակին, գլխին և ոտքերին։ Նա նստած է եղել ինքնաթիռի առջևի մասում՝ 11A համարի նստատեղին։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև երկրորդ ողջ մնացած ուղևորի մասին, սակայն այդ տեղեկությունը չի հաստատվել: |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42


