«Ուրանի հարստացման նոր կենտրոն կստեղծվի»․ Իրանի ԱԳՆ և ԻԱԷԿ
![]() Իրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի դեմ ուղղված բանաձևի ընդունումը և հայտարարել ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) համատեղ հայտարարության մեջ։ Բանաձևում նշվում է, որ Իրանը, ենթադրաբար, խախտում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ իր պարտավորությունները։ «Այս կապակցությամբ (Իրանի դեմ ուղղված բանաձևի ընդունման), ԻԱՕԿ-ի ղեկավարը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ՝ անվտանգ վայրում նոր հարստացման կենտրոն ստեղծելու համար, որը Ֆորդոյի հարստացման կենտրոնում առաջին սերնդի մեքենաները կփոխարինի վեցերորդ սերնդի առաջադեմ մեքենաներով։ Նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ», - հայտարարության հատվածը մեջբերել է Tasnim գործակալությունը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
