Գերմանիայի պաշտպանության նախարարը չհայտարարված այցով Կիևում է
![]() Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է DPA գործակալությունը՝ նշելով, որ Պիստորիուսը մտադիր է տեղում ծանոթանալ իրավիճակին և Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել նոր ռազմական օգնության տրամադրումը։ «Մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի նա կարողանա պաշտպանվել և գտնվի այնպիսի դիրքում, որ Ռուսաստանը պատրաստ լինի լուրջ բանակցությունների», - ասել է Պիստորիուսը։ «Իհարկե, մենք կխոսենք այն մասին, թե ինչպիսին կլինի Գերմանիայի և այլ եվրոպացիների աջակցությունն ապագայում, ինչ կարող ենք անել, օրինակ, արդյունաբերական համագործակցության ոլորտում, ինչպես նաև այլ օգնության հարցում», - ասել է նա։ Գերմանիան Միացյալ Նահանգներից հետո Ուկրաինային զենքի երկրորդ խոշորագույն մատակարարն է։ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Գերմանիան Կիևին տրամադրել էր ավելի քան 40 միլիարդ եվրո արժողությամբ տարբեր տեսակի օգնություն։ Ռուսական կողմը բազմիցս նշել է, որ Կիևի ռեժիմին զենք մատակարարելը միայն հանգեցնում է հակամարտության երկարաձգմանը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
