ՀԱՀ-ում հորդառատ անձրևներն ու ձյունը տասնյակ մարդկանց մահվան պատճառ են դարձել
919
Հինգշաբթի, 12 հունիսի, 2025 թ., 00:46
![]() Հորդառատ անձրևներն ու ձյունը հարվածել են Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) մի քանի շրջանների: Արևելյան Քեյփ նահանգում ջրհեղեղներ են սկսվել: Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ առնվազն 49 մարդ է զոհվել։ Նախորդ օրը ջրհեղեղը քշել էր դպրոցական ավտոբուս, որի մեջ երեխաներ են եղել, մամուլի ասուլիսում հայտարարել է Արևելյան Քեյփ նահանգի նահանգապետ Լուբաբալո Օսկար Մաբույանեն: Ավագ դպրոցի 6 աշակերտ զոհվել է, իսկ 4-ը՝ անհետ կորել: Երեք աշակերտ փրկվել է։ Մաբույանեն հավելել է, որ անձրևներն ու ձյունը սողանքների պատճառ են դարձել, ինչը հանգեցրել է բազմաթիվ մայրուղիների փակմանը: Եղանակային պայմանները նաև բազմակիլոմետրանոց խցանումներ են ստեղծել ճանապարհներին: Հանրապետության հարավում և արևելքում հարյուրհազարավոր տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
