Ֆրանսիայում աշակերտն սպանել է դպրոցի աշխատակցին
![]() Ֆրանսիայում՝ Նոժան-սյուր-Մար քաղաքում, դպրոցներից մեկի աշակերտը դանակով հարձակվել է դպրոցի աշխատակցի վրա, հաղորդում է BFM-ը։ Դեռահասը վնասազերծվել է ստուգման ժամանակ ներկա գտնվող ոստիկանների կողմից։ Նրանցից մեկը ևս ստացել է դանակի թեթև վիրավորում: BFM-ի տվյալներով՝ դեռահասը 14 տարեկան է և նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում չի եղել։ Նրա դրդապատճառները պարզ չեն։ Ֆրանսիայի դպրոցներում զենքի զանգվածային ստուգումներն սկսվել են մարտ ամսին, երբ Փարիզի արվարձաններում դպրոցականների միջև զանգվածային կռվի հետևանքով դանակի վերքից մահացել է մի դեռահաս։ Մարտից մինչև մայիս այդ ստուգումների ընթացքում առգրավվել է 186 դանակ, ձերբակալվել է 36 դպրոցական։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
