«Տարածքների շուրջ բանակցելն իմ գործն է, ոչ թե պատվիրակության»․ Զելենսկի
![]() Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակությունը լիազորված չէ քննարկելու տարածքային հարցեր, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ այս թեմայի քննարկումն «իր գործն է»։ «Մեր պատվիրակությունն ունի մանդատ քննարկելու մարդասիրական հարցեր՝ ռազմագերիների և երեխաների վերադարձի հարցեր կամ հրադադար։ Սակայն նրանք չունեն մանդատ՝ քննարկելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է Զելենսկին։ «Տարածքների շուրջ բանակցելն իմ գործն է», - ասել է Զելենսկին՝ պնդելով, որ պատրաստ է այս թեման քննարկել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան չի ճանաչում կորցրած տարածքները՝ որպես «դե յուրե ռուսական»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նշել էր, որ Պուտինը բազմիցս խոսել է ամենաբարձր մակարդակով շփումների հարցում իր պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ այդ շփումները պետք է լինեն տեխնիկական և փորձագիտական մակարդակով մշակված պայմանավորվածությունների արդյունք։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
