«Զանգեզուրի նախագիծը ձախողվեց». Խամանեիի խորհրդական
![]() Իրանի Գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, խոսելով Հարավային Կովկասի մասին, անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ «Իսլամից հետո Իրանը երբեք այսքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել։ Այս հզորության ցուցանիշներից մեկն Իրանի կտրուկ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի ճգնաժամին։ Այն ժամանակ, երբ որոշ երկրներ ցանկանում էին կապ հաստատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով՝ «Զանգեզուրի միջանցք» անվամբ, նախագիծ, որի իրական նպատակն էր մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանը մեծ զգոնությամբ և ուժով հանդես եկավ դրա դեմ և կանխեց այս դավադրությունը։ Ինչպես խոստովանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամեն ինչ պատրաստ էր այս միջանցքի շահագործման համար, բայց Իրանը թույլ չտվեց դա։ Սա ցույց է տալիս, որ անգամ առանց Ռուսաստանի, իր իմաստուն քաղաքականությամբ Իրանը կարողացավ պահպանել Կովկասի անվտանգությունը և կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը տարածաշրջան։ Իրանի ներկայությունը Հարավային Կովկասում ոչ միայն պաշտպանում է ազգային շահերը, այլև ծառայում է որպես ուժեղ պատնեշ տարածաշրջանում արտաքին ազդեցության ներթափանցման դեմ։ Իրանին հաջողվեց կանխել իր դեմ ուղղված ևս մեկ միջազգային դավադրություն։ Թշնամիների՝ «Զանգեզուր» նախագծի վերջնական նպատակն էր մեկուսացնել Իրանը հյուսիսից և շրջափակել Ռուսաստանը հարավից, սակայն այս նախագիծը նույնպես ձախողվեց»,- նշել է Վելայաթին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
