«Նիկոլ Փաշինյանը սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը ըստ էության սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում: Այլ կերպ ասած, խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նախաձեռնում է նոր հեղափոխություն, խորհրդարանի ընտրությունը վերածում է հեղափոխության: Փաշինյանը պատկերացնում է, որ ընտրության գործընթացում հաղթելն իր համար շատ բարդ է և շանսը հեղափոխությունն է, հեղափոխական գործընթացը: Բնականաբար, չի կարող լինել քաղաքական հեղափոխություն, քանի որ նա արդեն ունի պետական կարգավիճակ՝ ընդդիմադիր չէ, որ «մերժի Սերժին»: Մնում է հոգևոր իշխանությունը՝ հեղափոխություն հոգևոր իշխանության դեմ՝ «մերժիր Գարեգինին»: Փաշինյանը քայլ առ քայլ կառուցում է այդ հեղափոխությունը, հռչակում «Վեհարանն ազատելու» նպատակը և հավաքում «համակարգող խորհուրդ»: Լուծվելիք խնդիրներն անշուշտ բազմաշերտ են, սակայն հավաքական իմաստով խնդիրը հենց ընտրական գործընթացը «հեղափոխական գործընթացի» վերածելն է: Սա տարբեր բան է, քան պարզապես «նախկինների ռեւանշ» կամ «գուբերնիա» թույլ չտալը: Դա հեղափոխություն չէ: Նիկոլ Փաշինյանը Երևանի և Գյումրու ընտրություններով «ստուգել» է այդ «հենման կետերի» կենսունակությունն ու գնահատել, որ ընտրական պրոցեսում հաջողության համար դրանք այլևս բավարար չեն, կենսունակ չեն, պետք է «հեղափոխական» տրամաբանություն: Եվ նա ըստ էության սկսել է ընտրական պրոցեսը «հեղափոխականի» վերածելը, այդտեղ փնտրելով իր շանսը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
