«Խաղաղության համար անհրաժեշտ է կոշտ ճնշում»․ Զելենսկին դիմել է ԱՄՆ-ին, Եվրոպային
![]() Հունիսի 10-ի գիշերը Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարվածներից հետո Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է ստիպեն Ռուսաստանին խաղաղություն կնքել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ գիշերը «տեղի է ունեցել Կիևի վրա ամենահզոր հարվածներից մեկը», Օդեսայի, Դնեպրոպետրովսկի և Չեռնիգովի մարզերը նույնպես հարձակման են ենթարկվել։ Օգտագործվել են ԱԹՍ-ներ և հրթիռներ։ «Կարևոր է, որ ռուսական հարվածների պատասխանը լինեն կոնկրետ գործողություններ՝ Ամերիկայի գործողությունները, որը Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու ուժ ունի, Եվրոպայի գործողությունները, որն ուժեղ լինելու այլընտրանք չունի, աշխարհի այլ երկրների գործողությունները, որոնք դիվանագիտության և պատերազմի դադարեցման կոչեր են արել, և որոնք Ռուսաստանն անտեսել է։ Խաղաղության համար անհրաժեշտ է կոշտ ճնշում»,- նշել է Զելենսկին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
