Քալիֆորնիայի նահանգապետը դատական հայց է ներկայացրել Թրամփի դեմ
![]() Քալիֆորնիա նահանգը և նահանգապետ Գևին Նյուսոմը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Փենթագոնի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի դեմ՝ Լոս Անջելեսում ցույցերը ցրելու նպատակով Ազգային գվարդիայի զորքերի տեղակայման պատճառով։ Հայցում նշվում է, որ Թրամփը բողոքի ցույցերն օգտագործել է Քալիֆորնիայի ինքնիշխանությունը խախտելու համար և Ազգային գվարդիային հրամայել է տեղակայվել՝ հակառակ նահանգապետի որոշմանը։ Թրամփն իր որոշումը ճիշտ է անվանել և լրագրողներին ասել է, որ քաղաքը «հիմնովին կայրվեր»՝ առանց զորքերի տեղակայման։ Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարան ներկայացված 22 էջանոց հայցում ներկայացվում է, որ Թրամփը խախտել է դաշնային օրենքը և Սահմանադրությունը։ Նահանգը դատարանին խնդրել է չեղարկել Ազգային գվարդիայի ներկայացուցիչների տեղակայումը և նրանց նկատմամբ վերահսկողությունը վերադարձնել նահանգապետին։ Հիշեցնենք՝ Լոս Անջելեսում բողոքի ցույցերը շարունակվում են՝ ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ստուգումների պատճառով: ԱՄՆ նախագահը կարգադրել էր Ազգային գվարդիայի զորքեր ուղարկել Լոս Անջելես՝ անկարգությունները ճնշելու համար։ Թրամփի խոսքով՝ ապօրինի ներգաղթյալները «գրավել են ամերիկյան բնակավայրերը»։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
