«Իշխանության նպատակն է վարկաբեկել քաղաքական հրահանգի չենթարկվող ինստիտուտը»․ Հակոբ Հակոբյան
![]() Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետն իր «հավատավոր» լինելու դիմակով փորձում է սրբության մասին խոսել՝ մոռանալով Քրիստոսի խոսքը՝ «Մի դատեք, որ չդատվեք» (Մատթեոս 7:1) Ոչ ոք՝ առավել ևս քաղաքական պաշտոնյան, իրավասություն չունի դատելու եկեղեցու գլուխն ու նրա կուսակրոնությունը։ Եկեղեցին պատասխանատու է Աստծու առաջ, ոչ՝ կառավարության։ Երբ իշխանությունը, թիրախավորելով Վեհափառ Հայրապետին ու Եկեղեցին, փորձ է անում ժողովրդի աչքից թաքցնել սեփական ձախողումները և անպիտանելիությունը՝ գործի է դրվում հին, ծանոթ և մանիպուլյատիվ մեխանիզմ՝ ուշադրության շեղում։ Այս ամենը մի նպատակ ունի՝ վարկաբեկել վերջին մնացած ինստիտուտներից մեկը, որը չի ենթարկվում քաղաքական հրահանգի։ Բայց Եկեղեցին չի վերացվում կարգադրությամբ, քանզի Եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Գրեթե ամեն օր իր ֆեյսբուքյան էջում Աստվածաշնչից մեջբերումներ անող մարդը, կարծես մոռացել է այն կարևոր պատգամը, որն ասում է. «Ով սուր է բարձրացնում եկեղեցու դեմ, նա ընկնում է հենց այդ սրից»։ Ժողովուրդը՝ հատկապես հավատացյալ հատվածը, պետք է զգոն լինի և չհեռանա այն ճշմարտությունից, որն իր առաջնորդող լույսն է՝ «Աստծուն պետք է ավելի ենթարկվել, քան մարդկանց» (Գործք Առաքելոց 5:29)»։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |
«ՀՀ-ի հարևանությամբ ընթացող պատերազմն ավելի վտանգավոր է դառնում»․ Արմեն Պետրոսյան
10103:06«Եթե Իրանը թուլանա, հնարավոր է Ադրբեջանը տարածք տրամադրի Իսրայելին, և երկրորդ ճակատն այնտեղից լինի»․ Փույա Հուսեյնի (տեսանյութ)
10702:32«Արդյո՞ք Էրդողանն ունի ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման ռեալ ցանկություն»․ Գոռ Աբրահամյան
11302:01«Ա՛յ կեղծարար, ամոթ ունեցիր ու այս թեմայից հեռու մնա՛». Գագիկ Համբարյան
12501:30«Մենք շատ մոտ ենք մեր նպատակներին հասնելուն». Նեթանյահու
12301:01«Գծված սցենարները չեն աշխատում․ Իսրայելում չէին սպասում, որ Իրանն այդպիսի հրթիռներ ունի»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
15500:46