«Ղարաբաղը վիճելի տարածք չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեդինսկու հայտարարությանը
![]() Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունների կապակցությամբ, որը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համեմատել էր Լեռնային Ղարաբաղի հետ՝ Ղարաբաղն անվանելով վիճելի տարածք։ «Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու՝ հունիսի 9-ին Russia Today-ին տված հարցազրույցում արված հայտարարությունը, որում աղավաղվել էին նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ փաստերը, իսկ Ղարաբաղի տարածաշրջանը ներկայացվել էր որպես վիճելի տարածք, ափսոսանք և զարմանք է հարուցում»,- АПА-ի փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը ճանաչել էր Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ «Ղարաբաղը երբեք վիճելի տարածք չի եղել։ Մենք կցանկանայինք հիշեցնել, որ Ղարաբաղն Ադրբեջանի բնիկ տարածքն է։ Ռուսաստանն ինքն է ճանաչել և ճանաչում է Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի տարածք։ Ցավոք, Ռուսաստանի նախագահի օգնականը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատում է Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։ Նման համեմատությունը տեղին չէ, քանի որ Ադրբեջանը երբեք չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականություն կամ ագրեսիվ պատերազմ չի մղել որևէ երկրի դեմ։ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը հակաահաբեկչական միջոցառումներ է իրականացրել իր ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքներում։ 2023 թվականի 44-օրյա պատերազմը և հակաահաբեկչական միջոցառումները հանգեցրել են Ադրբեջանի լիակատար հաղթանակին և Հայաստանի պարտությանը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ |

«Անհրաժեշտ է պարզաբանել՝ որ պետությունում է գրանցվելու TRIPP զարգացման ընկերությունը»․ Գոհար Մելոյան
7001:06
«Իրանում մեծ է ԱՄՆ կողմից հարձակման վտանգի սպասումը»․ Նաիրի Հոխիկյան
77Երեկ, 23:30
Սպիտակ տունը Գրենլանդիային առաջարկել է ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի ու Ռուսաստանի միջև (լուսանկար)
138Երեկ, 23:26
«Ուզում է պահել իր իշխանությունը, և այլ տարբերակ չի տեսնում, քան կաշառք բաժանելը»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
65Երեկ, 23:12
«Եթե Իրանի հետ սահմանը փակվի, մեր վիճակը ողբալի կլինի»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
71Երեկ, 22:48
«Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլոր գերիներին վերադարձնելու համար»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
83Երեկ, 22:30
