«ՆԱՏՕ-ի քայլերին ի պատասխան՝ գործողությունների ազատության իրավունք կվերապահենք մեզ»․ Պեսկով
![]() Որոշակի պահի ՆԱՏՕ-ի գործողություններին ի պատասխան՝ Ռուսաստանը գործողությունների ազատության իրավունք կվերապահի իրեն՝ միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու հարցում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այսպես թե այնպես, Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել ՆԱՏՕ-ի անդամ երկրների և մեր սահմաններին շատ մոտ գտնվող ՆԱՏՕ-ի նոր անդամների՝ մեզ քաջ հայտնի երկրների կողմից զավթողական և ագրեսիվ գործողություններին։ Եվ, իհարկե, որոշակի պահի, երբ ոչինչ չի սահմանափակի մեր գործողությունները, մենք այդ գործողությունների ազատության իրավունքը կվերապահենք մեզ»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կտեղակայի իր հրթիռներն աշխարհի՝ անվտանգության տեսանկյունից ամենախոցելի շրջաններում՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման արգելքի ավարտից հետո։ |

«ԱԺ նիստի կարմիր թելը և կարմիր մթնոլորտը». Վլադիմիր Մարտիրոսյան
4103:06
«Իմ պայմանները՝ վարչապետին». Անի Սամսոնյան
8302:06
«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
10701:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
8700:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
117Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
126Երեկ, 21:36
