«Վնասվել է ռուսական ռազմական գործարան և երկու ինքնաթիռ»․ Ուկրաինայի գլխավոր շտաբ
![]() Գիշերվա ընթացքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Չեբոկսարի «Պրոգրես» գործարանին, որը գտնվում է ՌԴ Չուվաշիայի Հանրապետությունում: Ուկրաինական կողմի տվյալներով՝ ձեռնարկությունն արտադրում էր ռուսական զենքի տարբեր բաղադրիչներ, այդ թվում՝ «շահիդների» համար նավիգացիոն սարքավորումներ, ինչպես նաև կառավարվող հրթիռների մասեր: Առնվազն երկու ուկրաինական ԱԹՍ-ներ հարվածել են գործարանին, որից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել Նիժնի Նովգորոդի մարզի Սավասլեյկա օդանավակայանը: Վնասվել են ՄիԳ-31Կ «Կինժալ» հրթիռակիրները։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ խոցվել է թշնամու երկու ինքնաթիռ (հավանաբար ՄիԳ-31 և Սու-30/34 ինքնաթիռներ): Մարտական գործողության արդյունքները ճշտվում են»,- հայտնել է Գլխավոր շտաբը: Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այս հայտարարությունը։ Առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Նիժնի Նովգորոդի մարզում խոցվել է 13 անօդաչու թռչող սարք։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
