Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 հունիսի, 2025 թ.

«Սա է սրանց «ժողովրդավարությունն» ու հանրությանը «սիրելը»». Արմեն Հովասափյան

142
Երկուշաբթի, 09 հունիսի, 2025 թ., 09:00
«Սա է սրանց «ժողովրդավարությունն» ու հանրությանը «սիրելը»». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա Նիկոլի շարասյան հետ ուղղակի առնչություն ունեցող վթարը բնավ զարմանալի դրվագ չէր, քանի որ նման դեպքերը մեր իրականության մեջ ընդհանրապես նորություն չեն: Բոլորս ենք հիշում Լեո փողոցում տեղի ունեցած հղի կնոջը մեքենայի տակ գցելու ողբերգական դեպքը, երբ նիկոլական կորտեժն անգամ չէր կանգնել՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել:
Ասեմ ավելին՝ հղի կնոջը վթարի ենթարկելուց ու սպանելուց հետո, անգամ, Նիկոլին սպասարկող շարասյան վարքագծում բնավ փոփոխություն չեղավ, և շարունակում են նման ագրեսիվ վարքագիծ դրսևորել՝ հանրության շրջանում լարվածություն ու ստրեսային իրավիճակ ստեղծելով (մոտ մեկ տասնյակ մեքենաների անցման համար մոտ 5-10 րոպե ամեն շարժ պարալիզացվում է):
Էս ա սրանց «ժողովրդավարությունն» ու հանրությանը «սիրելը», որն ամեն օր սրանք անհոգնել կրկնում են: Սրանք իրենցից ու իրենց աթոռից էն կողմ ոչինչ չեն սիրում ու թքած ունեն ամեն ինչի վրա: Դրա փոխարեն շարունակում են ցինիկաբար տանել իրենց քաղաքական մանիպուլյատիվ քարոզը՝ ոչ մի վայրկյան դրանից չշեղվելով»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան