«ԱՄՆ-ն Ուկրաինային խոստացված 20000 հրթիռ ուղարկել է Մերձավոր Արևելք». Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային խոստացված 20000 հրթիռը վերաուղղորդել է Մերձավոր Արևելք։ Նա այս մասին ասել է ամերիկյան ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Զելենսկիի խոսքով՝ այդ հրթիռները նախատեսված էին իրանական «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար, որոնք Ռուսաստանը ակտիվորեն օգտագործում է Ուկրաինայի դեմ հարձակողական գործողություններում։ «Ի դեպ, ինչպես տեսնում եք, մենք մեծ խնդիրներ ունենք «Շահեդների» և նմանատիպ զենքերի հետ։ Մենք պայքարում ենք դրա դեմ և, իհարկե, կգտնենք բոլոր գործիքները՝ դրանք ոչնչացնելու համար»,- ասել է նա։ Նախագահը հիշեցրել է, որ հրթիռները փոխանցելու որոշումը կայացվել էր Ջո Բայդենի վարչակազմի օրոք՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի նախաձեռնությամբ։ Դա հատուկ նախագիծ էր, որի շրջանակներում 20000 հրթիռ պետք է փոխանցվեր Ուկրաինա։ «Մենք հույս էինք կապել այս նախագծի հետ։ Այս 20000 հրթիռները, միասին վերցրած, թանկ չէին, բայց ունեին հատուկ տեխնոլոգիա։ Այսօր առավոտյան իմ պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դրանք տեղակայել է Մերձավոր Արևելքում», - նշեց Զելենսկին։ |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
