«Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները խախտում են միջազգային իրավական նորմերը»․ Բաղայի
![]() Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից սահմանված նոր պատժամիջոցները մի շարք իրանական և ոչ իրանական ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով, հայտնում է Mehr-ը։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները, «որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի վրա առավելագույն ճնշման անմարդկային և ձախողված քաղաքականության շրջանակում, ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խորը և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»։ Բաղային ընդգծել է, որ, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ պատժամիջոցները, «որոնք մշակված և իրականացվում են յուրաքանչյուր իրանցի քաղաքացու վրա ճնշումն ուժեղացնելու և նրան մարդու հիմնարար իրավունքներից զրկելու նպատակով, էլ ավելի կամրապնդեն իրանցի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իրենց օրինական իրավունքներն ու շահերը Վաշինգտոնի չարաշահումների դիմաց»։ Հիշեցնենք՝ հունիսի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Թեհրանի և Վաշինգթոնի միջև շարունակվող միջուկային բանակցությունների ֆոնին։ ԱՄՆ պատժամիջոցների վերջին ցուցակում հայտնվել են 10 ֆիզիկական անձ և 27 ընկերություն։ Հատկանշական է, որ պատժամիջոցները սահմանվել են ոչ միայն իրանական, այլև չինական, բելգիական և էմիրաթական ընկերությունների դեմ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
