«Մասկը կբախվի լուրջ հետևանքների, եթե որոշի ֆինանսավորել դեմոկրատներին». Թրամփ
![]() Իլոն Մասկը կբախվի «լուրջ հետևանքների», եթե որոշի ֆինանսավորել հանրապետական բյուջեի օրինագծին դեմ հանդես եկող դեմոկրատ թեկնածուներին։ Այս մասին NBC News-ին տված հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե նա դա անի, ստիպված կլինի վճարել դրա համար։ Կլինեն շատ լուրջ հետևանքներ», - ընդգծել է Թրամփը՝ հրաժարվելով բացահայտել, թե ինչ հետևանքների մասին է խոսքը։ Ավելի վաղ Թրամփը և Մասկը հրապարակային ընդհարումներ են ունեցել, որը հանգեցրել է X և Truth Social սոցցանցերում փոխադարձ մեղադրանքների և սպառնալիքների շարքի։ Նախագահը նշել է, որ չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները Մասկի հետ։ Թրամփը հավելել է, որ իրենց շփումը համարում է ավարտված։ «Ենթադրում եմ՝ այո, ավարտավծ են», - ասել է Թրամփը՝ հայտարարելով, որ ապագայում մտադիր չէ կապ հաստատել Մասկի հետ։ «Ես չափազանց շատ այլ անելիքներ ունեմ։ Ես չեմ պատրաստվում խոսել նրա հետ»,- հավելել է Թրամփը։ Բացի դրանից՝ Թրամփը Մասկին մեղադրել է նախագահական ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։ «Նա շատ անհարգալից է վարվում․ նախագահի պաշտոնի նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
