«ՀՀ Կառավարությունը գերիների հարցով լուրջ չի զբաղվում, ուզում են մոռացության տանել»․ Ջոնաթան Շփանգենբերգ
![]() «Հայ գերիների ազատ արձակման համար Հայաստանի կառավարությունը կարող է անել ավելին»,- «Նյուզ»-ի հետ հարցազրույցում այս մասին նշել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Ջոնաթան Շփանգենբերգը։ «Իմ անձնական մոտեցումն այն է, որ այս հարցով Կառավարությունը լուրջ չի զբաղվում, այսինքն՝ ուզում են մոռացության տանել։ Եվ կա հասարակություն, որը պետք է դերակատար լինի այս հարցով, որովհետև Հայաստանի քաղաքացիների տեղը Բաքուն չէ։ Այլ երկրներում, եթե նման բան լիներ, շատ ավելի մեծ աղմուկ կլիներ հասարակության մեջ։ Հայերը մեկ առավելություն էլ ունեն՝ Սփյուռքը, որի ներկայացուցիչները կարող են իրենց երկրներում բարձրացնել հայ գերիների հարցը։ Կարող ենք շատ ավելին անել, չենք օգտագործում մեր պոտենցիալն ամբողջությամբ»,- ընդգծեց Շփանգենբերգը։ Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի «մեղադրանքին», Շփանգենբերգը նշել է, որ դատական գործընթացը միջազգային իրավունքի ստանդարտներին համաձայն չէ. «Շինծու մեղադրանք է, մենք պետք է միջազգային հանրությանը ցույց տանք, որ այդ բոլոր մեղադրանքները կեղծ են․․․ Բռնապետները վախենում են իրենց սուտը բացահայտվելուց․ հենց դա պետք է թիրախավորել և Ալիևի վրա ճնշում բանեցնել՝ այլ միջոցնել ևս բանեցնելով՝ օրինակ սանկցիաներ և միջազգային քրեական վարույթներ»։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
