«Վստահ եմ, որ մեր Ղազիաթը կվերականգնվի Երևանում և Էջմիածնում»․ Փաշազադե
![]() Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ անդրադարձել է «Իրևանի Ղազիաթի» և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաներին։ «Մի ժամանակ Իրևանում գործում էր Իրևանի Ղազիաթը, որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում էր Կովկասի մուսուլմանների գրասենյակին: Հետագայում, Իրևանում վարվող քաղաքականության արդյունքում, ադրբեջանցիները տեղահանվեցին, մեր հայրենակիցները չկարողացան ապրել այնտեղ, և, հետևաբար, մեր Ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել է Փաշազադեն։ «Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը: Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ: Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր Իրևանի Ղազիաթը՝ բարոյական աջակցության համար: Եթե Երևանի Ղազիաթն այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա կարծում եմ՝ այն կվերսկսի աշխատանքները նաև Երևանում և Էջմիածնում», - ասել է Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահը: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
