Նեթանյահուն խոստովանել է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում քրեական խմբավորումների է օգտագործել
![]() Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը Գազայում զինված խմբավորումներն օգտագործում է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար: Այս խոստովանությունը հնչել է պաշարված Գազայի հատվածում ռազմական հարվածների նոր ալիքից հետո, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 52 պաղեստինցի, հաղորդում է «Al Jazeera»-ն: Նեթանյահուն հայտնել է, որ կառավարությունն «ակտիվացրել» է անկլավում գործող հզոր տեղական հանցավոր խմբավորումներին՝ «անվտանգության ծառայության աշխատակիցների» խորհրդով: Այս հայտարարությունն Իսրայելի կառավարության կողմից առաջին հրապարակային խոստովանությունն էր, որ աջակցում է զինված պաղեստինյան խմբավորումներին, ազդեցիկ ընտանիքների անդամներին, որոնց հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները մեղադրում են բեռնատարներից օգնություն գողանալու մեջ: Ըստ որոշ աղբյուրների՝ այդ խմբավորումներից մեկն այսպես կոչված «Ժողովրդական ուժերն» են, որոնք գլխավորում է Ռաֆահում տեղական հանցավոր կլանի առաջնորդ Յասեր Աբու Շաբաբը: Մայիսին իսրայելական «Հաարեց» թերթը մանրամասն նկարագրել էր խմբի գործունեությունը, որը բաղկացած է իսրայելական զինվորականների լուռ համաձայնությամբ գործող մոտ 100 զինված տղամարդկանցից: |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
